Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ամփոփում

Կատալոնիայի Ինքնավար Մարզի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2021 թվականի փետրվարի 14-ին։

Կատալոնիայի խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է, սակայն, Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների պատճառով խորհրդարանը վաղաժամկետ լուծարվել էր։

Ի տարբերություն 2017 թվականի ընտրությունների, որին մասնակցել  էր 12  կուսակցություն և դաշինք, այս անգամ մասնակցության հայտ էին ներկայացրել  9 կուսակցություն և դաշինք։

Կատալոնիայի խորհրդարանն ունի 135 պատգամավոր։

2021 թվականի ընտրություններին հիմնական պայքարը հետևյալ ուժերի մեջ է ընթացել.

 

  • Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցություն (Partit dels Socialistes de Catalunya – PSC)
  • Կատալոնիայի Հանրապետական ձախ կուսակցություն (Esquerra Republicana de Catalunya – ERC)
  • Միասին՝ Կատալոնիայի համար (Junts per Catalunya, Junts)

2021 թվականի ընտրություններն անցկացվել են կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների պայմաններում:  Կատալոնիայում ընտրելու իրավունք ունեցող 5.4 միլիոն քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2,8 միլիոն մարդ կամ  ընտրելու իրավունք ունեցողների 53,56% տոկոսը։

Ընտրաթերթիկների հաշվարկից հետո Կատալոնիայի Խորհրդարանը առաջիկա 4 տարվա համար  հետևյալ պատկերը կունենա.

 

  • Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցություն (Partit dels Socialistes de Catalunya – PSC) – 33 մանդատ – Քվեների 23,02%։ 2017 թվականին՝ 17 մանդատ։
  • Կատալոնիայի Հանրապետական ձախ կուսակցություն (Esquerra Republicana de Catalunya – ERC) – 33 մանդատ – քվեների 21,29 % 2017 թվականին՝ 32 մանդատ։
  • Միասին՝ Կատալոնիայի համար (Junts per Catalunya, Junts) – 32 մանդատ – Քվեների 20,07% 2017 թվականին՝ 34 մանդատ։
  • Վոքս (VOX) – 11 մանդատ – քվեների 7,68%։
  • Ընդհանուր ՝ մենք կարող ենք (En Comú Podem) – 8 մանդատ – քվեների 6,87%, 2017 թվականին՝ 8 մանդատ
  • Ժողովրդական միասնության թեկնածություն (Candidatura d’Unitat Popular, CUP) – 9 մանդատ – քվեների 6,67%, 2017 թվականին՝ 4 մանդատ։
  • Քաղաքացիներ (Ciutadans) – 6 մանդատ – քվեների 5,58%, 2017 թվականին՝ 36 մանդատ։
  • Ժողովրդական կուսակցություն (Partit Popular de Catalunya, PP) – 3 մանդատ- Քվեների 3,85%, 2017 թվականին՝ 4 մանդատ։

Ուշագրավ է, որ այս ընտրություններին առաջին անգամ մասնակցեց և 11 մանդատով Կատալոնիայի խորհրդարանում հայտնվեց իսպանական ծայրահեղ աջ VOX  կուսակցությունը։

VOX-ը, որ Իսպանիայի խորհրդարանում մեծագույն երրորդ կուսակցությունն է, ստանալով 11 մանդատ՝ առաջին անգամ մուտք գործելով Կատալոնիայի խորհրդարան զբաղեցրեց ավելի շատ աթոռ, քան իր մրցակիցները՝ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը և աջակենտրոն Քաղաքացիներ կուսակցությունը: Այս ընտրությունները նվաստացուցիչ էին վերոհիշյալ երկու կուսակցությունների համար։ Քաղաքացիներ կուսակցությունը, որ 2017 թվականին առաջին տեղն էր զբաղեցնում 36 մանդատով, այս ընտրություններին շահեց ընդամենը  6 մանդատ։

Կատալոնիայի ընտրությունները վերջին 15 տարում պայքար է մի կողմից՝ հանուն Կատալոնիայի անկախության, և մյուս կողմից, հանուն Իսպանիայի կազմում լինելու։ Այստեղ կուսակցական գաղափարախոսության, տեսակի և ընտրական ծրագրի պայքարը զիջում է անկախական և ոչ անկախական լինելու տեսակին։ Պատմությունը ցույց է տալիս, որ Կատալոնիայի անկախությանը կողմնակից ուժերը, լինելով ձախակողմյան կամ աջակողմյան, իրար հետ Կատալոնիայի կառավարություն են կազմել՝ համախմբվելով անկախության գաղափարի շուրջ։

Անկախությանը կողմնակից կուսակցությունները համաձայնության գալու պարագայում կարող են հուշագիր ստորագրել և կառավարություն կազմել։

Փորձը ցույց է տալիս, որ Կատալոնիայում անկախության կողմնակիցների թիվը շարունակում է մեծամասնություն կազմել։ Այն կուսակցությունները, որոնք դեմ են անկախությանը և տեսնում են զարգացող Կատալոնիա Իսպանիայի տարածքային ամբողջականության մեջ, իրենց ծրագրերով փորձում են անկախությանը դեմ հանդես եկողների ձայների մեծամասնությունը ստանալ։

Կատալոնիայի Հայ համայնքը ակտիվորեն հետևում էր ընտրություններին ու կոչ էր անում, որ մեր հայրենակիցները, ընտրություններին մասնակցելով, իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Հայ համայնքը ողջունում է բոլոր ուժերին և, որպես փոքրամասնություն, պատրաստակամություն է հայտնում հնարավորության սահմաններում համագործակցել  և ակտիվ մասնակցել տարբեր ծրագրերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում