Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չի քննարկում Ռուսաստանի Դաշնությունում Boeing 777 ինքնաթիռների թռիչքները կասեցնելու հարցը Կոլորադոյում ինքնաթիռի շարժիչի հետ կապված միջադեպից հետո՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օդային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են Boeing 777-300ER ինքնաթիռներ, որոնք սնուցվում են General Electric GE90-115B շարժիչներով:
«Ներկայում «Բոինգ 777»-ի այս փոփոխությունը կասեցնելու հարցը չի քննարկվում ինչպես ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմի (FAA), այնպես էլ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների կողմից», – հավելել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:








































