Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսաստանից բերված կեղտ՝ հայկական ֆուտբոլո՞ւմ. Մեղադրանք «Արմենիայի» գլխավոր տնօրենին

Ձմեռային դադարից հետո VBET Պրեմիեր լիգան վերսկսվեց։ Վերսկսվեց գեղեցիկ և դիտարժան պայքարով։ Առաջնության հենց մեկնարկից թեժ պայքար է ընթանում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում։ Ունենք 4-5 թիմեր, որոնք չեմպիոնի կոչման իրական հավակնորդ են և խաղամակարդակով ըստ էության հավասար։ Խոսքը վերաբերում է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», Երևանի «Արարատին», Վանաձորի «Լոռիին», «Նոային» և «Ալաշկերտին»։ Այս պահին առաջին հորիզոնականում Երևանի «Արարատն» է, որը 11 խաղում վաստակել է 21 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան», որը, սակայն, մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել։ Երրորդ տեղում գտնվող «Լոռին» 11 խաղում վաստակել է 20 միավոր։ «Նոան», որը 12 խաղում վաստակել է 19 միավոր, 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Ալաշկերտը», որը 10 խաղում վաստակել է 18 միավոր։

Մրցակցությունն իսկապես լարված է։ Երեկ Երևանի «Արարատը» հյուրընկալելիս 2։0 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։ Առաջատարը ցուցադրեց գրագետ և դինամիկ ֆուտբոլ։ Գեղեցիկ գոլով աչքի ընկավ Մորի Կոնեն, որը խփեց նաև «Արարատի» երկրորդ գնդակը։ Որակյալ ֆուտբոլ ցուցադրեց նաև «Արարատ-Արմենիան», որը 2։1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ։ Իր նորամուտի խաղում շքեղ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Վերջինս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր պայմանագիր կնքել երևանյան ակումբի հետ։ Կարապետյանի պես ֆուտբոլիստների ներկայությունն, ինչ խոսք, էլ ավելի դիտարժան է դարձնում մրցաշարը։ «Նոան» իր հերթին 4։0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ։ Վերջինս տպավորիչ մեկնարկից հետո զգալիորեն զիջել է դիրքերը։ Հիշեցնենք, որ ձմեռային դադարի ընթացքում «Վանի» մարզչական շտաբում և կազմում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Վանաձորի «Լոռին» լարված պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ։ Հաղթական գոլը «Լոռին» խփեց մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին։

Չնայած կորոնավիրուսի համավարակը լուրջ խոչընդոտներ է ստեղծել ակումբների համար, այնուամենայնիվ առաջնության մասնակից թիմերը մեծ հաշվով շարունակում են մնալ իրենց բարձրության վրա։ Համենայնդեպս, տեղի ունեցած 4 հանդիպումներում խաղային դինամիկայի հետ կապված խնդիրները, այսպես ասած, աչք չէին ծակում։

Առաջնության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ մրցավարությունը։ Ավելի ստույգ, գրեթե յուրաքանչյուր տուրում ակումբների կողմից դժգոհություններ են հնչում մրցավարների գործողությունների հետ կապված։ Այս անգամ մրցավարության հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում Սողոմոնյանը հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանին մեղադրել է «Արարատ-Արմենիայի» օգտին աշխատելու մեջ։ Ավելին, Սողոմոնյանը նշել է, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Ռուսաստանում հայտնի է մրցավարների հետ աշխատելով և էլի այլ կեղտոտ գործերով։ «Ես շատ տխրում եմ, որ նա այդ ամբողջ կեղտը իր հետ բերել է Հայաստան»,- գրել է Սողոմոնյանը։

Տեղի ունեցածը կարելի է միանգամայն արտառոց երևույթ համարել։ Փաստորեն, հայկական ամենահայտնի ակումբներից մեկի սեփականատերը մեկ այլ ակումբի գլխավոր տնօրենին ըստ էության մեղադրում է սպորտային հանցագործության մեջ։

Բնական է, այս ամենը տեղի չէր ունենա, եթե Հայաստանի առաջնությունում մրցավարությունը լիներ նորմայի շրջանակներում։ Ցավոք, նման երևույթները ոչ միայն ստվեր են գցում հայկական ֆուտբոլի վրա, այլև խաթարում են առողջ մրցակցությունը։ Հայաստանի վերջին առաջնությունները ավարտվում են սկանդալներով։ Երկու տարի առաջ մրցավարների կոպիտ սխալի հետևանքով նույն «Փյունիկը» զրկվեց չեմպիոնությունից։ Աղմկոտ վերջաբան ունեցավ նաև Հայաստանի նախորդ տարվա առաջնությունը։ Հատկապես մտահոգիչ է, որ իրավիճակը շտկելու ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվում։

Այո, ակումբները զարգանում են, բարձրանում է խաղի որակը, ինչի արդյունքում մրցակցությունը լարված է։ Այս իրավիճակում նորմալ մրցավարություն ունենալն ուղղակի անհրաժեշտություն է։ Եթե ամեն տարի վերջնական արդյունքները կասկածի տակ դրվեն, մոտ ապագայում ակումբները և ակումբների հովանավորներն ուղղակի անիմաստ կհամարեն ներդրումներ կատարել և պայքարել բարձր արդյունքների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում