Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ «բելառուսական ժողովրդավարությունը խաթարելու համար»: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ն անհանգստացած է խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակական դաժան ճնշմամբ: … Մենք սատարում ենք Բելառուսի քաջ ժողովրդին և պաշտպանում նրանց ազատ և արդար ընտրությունների իրավունքը», – ասել է Բլինկենը:
Պատժամիջոցների ենթարկված մարդկանց անունները չեն նշվում, բայց պետքարտուղարը հայտարարության մեջ ասում է, որ նրանք «սև ցուցակում» են.
-Արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ.
-Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկած և բանավոր բռնության ենթարկող իրավապահ մարմինների ղեկավարներ և շարքային սպաներ.
-Դատավորներ և դատախազներ, ովքեր խաղաղ ցուցարարներին և լրագրողներին բանտարկության են դատապարտել.
Համալսարանի ղեկավարները, ովքեր սպառնում էին ուսանողներին բողոքներին մասնակցելու համար:











































