Tesla և SpaceX ամերիկյան կորպորացիաների ղեկավար, գործարար, գյուտարար Իլոն Մասկը, որը նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, գտնում է, որ բիթքոինը կանխիկից մի փոքր ավելի լավն է:
Ըստ Reuters-ի, ձեռնարկատերն ասել է, որ «միայն հիմարը» ներդրումների այլընտրանքային տարբերակ չի փնտրի, երբ կանխիկ դրամն ավելի ու ավելի անհրապույր է դառնում:
Բայց հետո Մասկը հավելել է, որ «բիթքոինը գրեթե նույնքան լավն է, որքան թղթային փողը»:
Բիթքոինն իր աննկուն աճը սկսել է դեռ անցած տարվա դեկտեմբերին: Փետրվարի 18-ին այն հատել է 52 հազար դոլարի սահմանագիծը: