Tuesday, 23 06 2026
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Քաղաքական «աչոկներ» հավաքելու համար էս ժողովրդին բզկտում են. հանգիստ թողեք. Վիգեն Ավետիս

«Իշխանության համար գզվրտոց է գնում: Թող բացեն իրենց դեմքերը, հիմա մաքրվելու պահ է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին օրերին ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողները հանդես են գալիս հարցազրույցներով:

«30 տարվա ընթացքում սուտն ու ճիշտը խառնվել էին իրար, հիմա զատվում են՝ սուտը ճշտից, ճահիճը՝ մաքուր ջրից: Մենք՝ բոլորս գիտենք, թե նրանք ինչով էին զբաղվում, ինչով են զբաղվում և ինչի համար են կռիվ տալիս: Հաստատ կռիվ չեն տալիս պետության կայացման համար, կռիվ են տալիս ամեն մեկն իր շահերի համար: Եթե այս ձևաչափով չպայքարեն, պիտի բանտ նետվեն, բանտից ազատվելու ջղաձգումներ են տեղի ունենում»,- նշեց քանդակագործը՝ հավելելով, որ ավարտվել է թալանի ժամանակահատվածը և վախի մթնոլորտն այլևս չկա:

«Սերժ Սարգսյանը պետք է քննիչի հետ զրուցի, ոչ թե հարցազրույցներ տա, և պիտի պատասխան տա իր գործած հանցանքների՝ սպանության ու թալանի համար: Հիշո՞ւմ եք բանակն ինչ օրի էր գցել, Հոկտեմբերի 27-ի պատասխանատուներից մեկն էլ է նա, թող ավելի լավ է քննիչի ու դատախազի հետ իր հարցերը լուծի»,-ասաց Վիգեն Ավետիսը:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի արձագանքին՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որ եթե որոշված էր՝ տարածքները պետք է հանձնվեին, ինչո՞ւ էին ներդրումներ կատարվում այնտեղ, Վիգեն Ավետիսը նշեց, որ Մարուքյանի ասածները լուրջ չի ընդունում. «Նա ոչ թե քաղաքական վերլուծություններ է անում, այլ «աչոկներ» է հավաքում: Ես կուզեի սրտացավ խոսք լսել, բայց այսօր շատ գործիչներ՝ այդ թվում՝ Մարուքյանը և ԲՀԿ-ի շատ անդամներ «աչոկներ» են հավաքում և ժողովրդին բզկտում են: Հիմա համախմբվելու պահն է: Աչոկ մի՛ հավաքեք, ինչ որ անում եք, սրտացավությամբ արեք, հիմա քաղաքական կարիերայի պահը չէ: Նույնը վերաբերում է ծերուկ ավազակին՝ Վազգեն Մանուկյանին: Ինչո՞ւ եք բզկտում առանց այն էլ վիրավոր Հայաստանի մարմինը: Սրտացավորեն լռե՛ք ուղղակի կամ շշուկով խորհուրդ տվեք իշխանությանը: Ես լրջություն եմ պահանջում և ոչ է թե «աչոկներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում