Իսրայելի կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի և Իսրայելից ելքի արգելքը երկու շաբաթով՝ մինչև մարտի 6-ը երկարաձգելու որոշումը, արգելք, որն սկզբնապես սահմմանվել էր հունվարի 26-ից մինչև փետրվարի 20-ը: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը։
«Հեռախոսային քվեարկության ընթացքում կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի և Իսրայելից ելքի՝ ներկայումս գործող սահմանափակումների երկարաձգումը ևս 14 օրով՝ մինչև 2021 թվականի մարտի 6-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Փետրվարի 7-ին Իսրայելում սկսվել է հունվարի 8-ից սահմանված համընդանուր կարանտինի մեղմացման առաջին փուլը: Վերացվել Է առանց հարգելի պատճառի 1 կիլոմետրից ավելի բնակավայրից հեռանալու արգելքը, բացվել են ազգային զբոսայգիներն ու արգելոցները, ռեստորաններին ու սրճարաններին թույլատրված է աշխատել առաքման ռեժիմով: Փետրվարի 21-ից կսկսվի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլը, պետք է բացվեն առևտրական կենտրոնները, շուկաները, փողոցային խանութները, թանգարանները և լողավազանները, ինչպես նաև մշակությային միջոցառումները։