Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը սովորականից ավելի վարակիչ է:
ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերկհովեն նշել է, որ դա չի ազդում հիվանդության ծանրության վրա:
«Այս շտամն ավելի վարակիչ է, ինչպես և բրիտանականը», – ասել է նա:
Կերկհովեն ընդգծել է, որ վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար պետք է շարունակել պահպանել սանիտարական կանոնները:











































