Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ռուսաստանը շատ լավ գիտի երրորդ նախագահի՝ քաղաքական տեսակետից ով լինելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ի՞նչ դիտարկումներ ունեք իշխանության փոխանցման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների շուրջ։ Նա նշում է, որ իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Փաշինյանին ու իր թիմին։ Ըստ Ձեզ՝ նման հայտարարությունները ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանի համար էին։

Նա չի կարող նման մանիպուլյացիաներով խաբել արտաքին լսարանին. եթե ներքին որոշ շերտերին կարողանա, ապա արտաքինի դեպքում դա բարդ կլինի, որովհետև արտաքին լսարանը մամուլի ասուլիսներով չէ, որ տեղեկանում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասին։ Իսկ արտաքին լսարան ասելով  մենք նկատի ունենք առաջին հերթին Ռուսաստանի իշխանություններին։ Իսկ Ռուսաստանում մամուլի ասուլիսներով կարծիք չեն  կազմում։ Խնդիրն անգամ ներքին ու արտաքին լսարանը չէ։ Պարզապես Սերժ Սարգսյանը նպատակ ունի տարանջատվել գործող վարչապետից։ Բավականին շատ կասկածներ կան, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, պարզապես ինքնաբուխ հեղափոխություն չէր, այլ ուղղակի շատ լավ կազմակերպված իշխանահանձնում։ Այստեղ դերակատարություն ուներ և՛ այսօրվա գործող վարչապետը, և՛ այսօրվա գործող նախագահը, և՛ այն ժամանակվա երրորդ նախագահը։ Այս հարցազրույցով Սերժ Սարգսյանը փորձում է տարանջատվել ներկա իշխանություններից՝ նշելով, որ իշխանությունն անգամ նրան չի հանձնել, Կարեն Կարապետյանին է հանձնել, բայց նա չկարողացավ պահել իշխանությունը։ Սա իհարկե իրականությանը չի համապատասխանում։ Հարցեր են առաջանում՝ ինչպես եղավ, որ հանկարծ հինգ հոգով Ֆրանսիական հրապարակ փակեցին, ու ոստիկանությունն էլ շատ բարի գտնվեց ու ուժ չկիրառեց այդ գործընթացները կանխելու համար։ Ինչպես եղավ, որ Ռադիոտունը գրավեցին, ու դրա համար այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից առնվազն մեկ այսօրվա պատգամավոր գոնե երեքամսյա կալանքի չենթարկվեց։ Բազմաթիվ փաստեր կան։ Օրինակ՝ հետագայում նա 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեմ չկանգնեց արդյունքներին ու չպահանջեց ձայների վերահաշվարկ։ Հավանականությունը շատ մեծ էր, որ ՀՀԿ-ն վերահաշվարկի ժամանակ կստանար բավարար ձայներ խորհրդարան մուտք գործելու համար։ Սերժ Սարգսյանի դեմ որևէ լուրջ քրեական գործ չի հարուցվել։ Ընդամենը մեկ քրեական գործ՝ այն էլ մեղավորներից մեկը՝ նրա դեմ ցուցմունք տվածներից մեկը, կորոնավիրուսից մահացավ։ Այս ընթացքում երրորդ նախագահը որևէ լուրջ քննադատության չի ենթարկել վարչապետին։ Միայն նրա թիմի անդամները իրենց որոշ հարցազրույցներում քննադատում են վարչապետին։ Այսինքն՝ հիմքեր կան ենթադրելու, որ այդ համաձայնությունը ոչ թե նրանց միջև է, այլ միմյանց նկատմամբ, իսկ կուրատորն Արևմուտքում է։ Նրանք են երաշխիքներ տվել, որ այս ամենը տեղի ունենա։ Հիմա Սերժ Սարգսյանը տարանջատվելու համար նման հայտարարություններ է անում՝ ցույց տալու, որ ինքը իշխանությունը փոխանցել է ոչ թե այսօրվա վարչապետին, այլ Կարեն Կարապետյանին։ Ուզում է ասել՝ մեղադրեք Կարեն Կարապետյանին, ես կապ չունեմ։ Ահա սա է ողջ տրամաբանությունը։

– Նա նաև նշում է, որ հետագա քաղաքական գործընթացներում չի ցանկանում ստանձնել երկրի ղեկավարի պաշտոն։ Ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Սարգսյանը՝ ըստ Ձեզ։

– Նա իրականում այլևս չի կարող դառնալ Հայաստանի ղեկավար գործիչ։ Երկրորդ նախագահի պարագայում իրավիճակն այլ է։ Սերժ Սարգսյանն այս պահի դրությամբ ունի կուսակցություն, որի պոտենցիալը հայտնի չէ։ Իսկ երկրորդ նախագահը որոշակի պայմանների դեպքում կարող է դառնալ իրեն աջակցող ուժերի վարչապետի թեկնածուն։ Երրորդ նախագահի դեպքում դա հնարավոր չէ, որովհետև նա վառ անհատականություն չէ։ Նրա ղեկավարությամբ Հանրապետական կուսակցությունը լավագույն դեպքում ապագա խորհրդարանական ընտրություններում կարող է մի քանի տեղ զբաղեցնել, իսկ դա բավարար չէ, որ նա երկրի ղեկավար պաշտոն զբաղեցնի։ Երկրորդ  հարցն էլ կա՝ նրա վարչապետ դառնալուն դեմ կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Բոլորիս էլ հայտնի է, որ կա Ռուսաստանի բավականին մեծ ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Իսկ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ։ Ռուսաստանը շատ լավ գիտի երրորդ նախագահի՝ քաղաքական տեսանկյունից ով լինելը և թույլ չի տա նրա վերադարձը երկրի ղեկավարի պաշտոնում։ Ուստի եթե ինքն անգամ ցանկանա, ապագայում չի կարողանալու երկրի ղեկավար պաշտոն զբաղեցնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում