ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը, անդրադառնալով ռուսերենին Արցախում պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությանը, նշում է՝ նման խոսակցություններ կային դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Պատգամավորը այստեղ խորքային հարցեր է տեսնում, բայց խուսափում է գնահատական տալ, միայն նշում է, որ պետք է հաշվի առնել առկա իրողությունները։ Անդրադառնալով դիտարկմանը, թե տպավորություն է, որ ԼՀԿ-ն իր «երրորդ ճանապարհին» խցանվել է անորոշության մեջ, նշում է․ «ԼՀԿ-ն չի խցանվել «երրորդ ճանապարհին» և առանձին խաղ չի խաղում»։