ԱՄՆ-ը բողոք է ներկայացրել ընդդեմ Լոնդոնի դատարանի՝ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու մերժման որոշման դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Don’t Extradite Assange շարժման կազմկոմիտեին։
«ԱՄՆ դատախազությունն անցած ուրբաթ իր փաստարկները ուղարկել է դատարան, սա բողոքարկում է դատարանի հունվարի 4-ի որոշման դեմ»,- ասվում է կազմկոմիտեի հայտարարության մեջ:
Շարժումը մեջբերում է նաև Ասանժի ընկերոջ՝ Ստելլա Մորիսի հայտարարությունը, որը տեղեկացնում է պաշտպանական կողմի՝ դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրելու մտադրության մասին՝ հետագա ռազմավարությունը քննարկելու և փաստարկները պատրաստելու համար:










































