Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ինչ է փոխանցել Կատարի էմիրը Հայաստանի նախագահին

Իրանում Հայաստանի դեսպանը նախօրեին հանդիպել է Իսլամական Հանրապետությունում Կատարի դեսպան, նաև համատեղության կարգով Հայաստանում Կատարի դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին: Կատարի դեսպանը Իրանում Հայաստանի դեսպանի միջոցով փոխանցել է Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը երկու դեսպանները քննարկել են նաև 2021 թվականի Հայաստանի և Կատարի հարաբերության աշխուժացման հեռանկարը: Ինչ գրություն է փոխանցել Կատարի դեսպանը, ի՞նչ է գրել Կատարի Պետության էմիրը Հայաստանի նախագահ Սարգսյանին: Խոսքը արարողակարգային բարեկամական գրությա՞ն մասին է, թե՞ քաղաքական բովանդակությամբ ուղերձի, որը կարող է պարունակել առարկայական որևէ առաջարկ Հայաստանին: Հայտնի է, որ Հայաստանի նախագահը խոսել է իր և Ծոցի մի շարք արաբական երկրների առաջնորդների ընկերական հարաբերության մասին: Այդ հարաբերությունն, ըստ երևույթին, այն աստիճանի է մտերիմ, որ Հայաստանի նախագահը թույլ է տալիս դրա մասին ազդարարել հրապարակավ: Այդ հանգամանքը Հայաստանի համար, անշուշտ, կարևոր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ռեսուրս է, որը պետք է օգտագործել: Արաբական ուղղությունը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական դիտարկման և գործողությունների կարևոր վեկտորներից մեկը՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական ներուժը, որ ունեն արաբական երկրները, այդ թվում՝ Կատարի պետությունը, թե՛ քաղաքական և անվտանգային գործոնները, որ կարող են միավորել արաբական երկրներին և Հայաստանին՝ կովկաս-մերձավորարևելյան լայն ռեգիոնում թուրքական ագրեսիվ քաղաքականության զսպման համատեքստում:

Այդ իմաստով, Կատարը ունի թերևս բավականին յուրահատուկ դիրքավորում: Մի կողմից այն գործակցում է Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ Իրանի, և միևնույն ժամանակ շաբաթներ առաջ հաղթահարվեց հենց Իրանի հետ գործակցության հիմքով առաջացած Կատար-Ծոցի արաբական այլ երկրներ հակադրությունը: Դեռևս 2017 թվականին Իրանի հետ հարաբերության առիթով Պարսից ծոցի արաբական երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ բոյկոտեցին Կատարին, խզելով հարաբերությունն ու կապերը: Ընդ որում, դրանից փորձեց օգտվել Թուրքիան: Շաբաթներ առաջ, սակայն, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրություններն ու մի քանի այլ արաբական երկրներ համաձայնության եկան Կատարի հետ ճգնաժամը և բոյկոտը հաղթահարելու հարցում: Իհարկե, այդ իմաստով հետաքրքիր կլինի նաև դիտարկել, թե ԱՄՆ նոր վարչակազմը ինչ վերաբերմունք կդրսևորի արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերության կարգավորման այն գործընթացին, որ սկսվել էր դեռևս Թրամփի վարչակազմի վերջին ամիսներին և հանգեցրել, օրինակ, Էմիրությունների և Իսրայելի հարաբերության կարգավորման համաձայնության: Այդ գործընթացը հաստատուն լինելու և շարունակվելու դեպքում, անշուշտ, էապես կփոխի մերձավորարևելյան անվտանգային լայն ճարտարապետությունը, ինչի հանդեպ բավականին դժկամ է Անկարան։ Ահա այդ իմաստով, արաբական ուղղությունը Հայաստանի համար ռազմա-քաղաքական և անվտանգային առանցքային ռեսուրս է, ինչի շրջանակում Կատարը կարող է լինել առանցքային տնտեսական և քաղաքական գործընկերներից մեկը: Ընդ որում, Կատարի հանդեպ Հայաստանի ուշադրությունը նկատելիորեն ծավալվել է դեռևս 2017-ի մայիսից, երբ այդ երկիր այցելեց այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ժամանակագրական առումով այդ այցին էր հաջորդել Կատարի հանդեպ արաբական երկրների բոյկոտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում