Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Պնդումը, թե Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, Պուտինին խաբելու համար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադարձել է 2018-ի իշխանափոխությանը և նաև այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանն իր «նախագիծն է»։ Նա նշել է, որ իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին և ոչ Փաշինյանին ու իր թիմին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս հայտարարության շուրջ, ինչո՞ւ է փորձ արվում պատասխանատվությունը դնել Կարեն Կարապետյանի վրա։

– Հրեշը դուրս եկավ իր թաքստոցից և խոստովանեց, որ այս այլանդակ հիբրիդային պատերազմի բեմադրիչը ինքն է, իսկ Աշոտյանը, Շարմազանովը և մյուսները, ինչպես ինքը հայտարարեց, իր «բերաններն են»։  Պարզվեց, որ տնաբույս մեր հրեշը մուտանտ է՝ ունի մեկ գլուխ, բայց տասնյակ բերաններ։ Այդ բերաններն անընդհատ ստում են, գարշահոտություն են տարածում, սակայն դա բավական չէր, և հիմա հրեշը որոշեց խոսել անձամբ: Ասեմ, որ այնքան էլ տպավորիչ չէր: Մեկ այլ պաշտոնաթող և երկրի կողմից մերժված դոպինգի սիրահար՝ Բոլիվիայի նախկին նախագահ Ուգո Մորալեսը խորհուրդ կտար Սերժին ավելացնել կոկաինի դոզան: Բայց ես փորձեմ պատասխանել ինձ հասցեագրված հարցին առանց կոկաինի օգնության: Միանգամից ասեմ, որ պատրաստվում եմ այս օրերին «Բաց թիվի»-ի իմ հեղինակային հաղորդաշարում ներկայացնել հանրությանը մի ծանրակշիռ իրեղեն ապացույց՝ տեսաձայնագրություն, որը վկայում է երկրում նիկոլականների միջոցով կառավարվող ապակայունացում ստեղծելու Սերժի կողմից 2018 թվականին գործի դրված ծրագրի մասին: Ապակայունացման կառավարելիությունը և Նիկոլ Փաշինյանին «կարմիր գծերի» սահմաններում պահելու պարտականությունը Սերժիկը դրել էր Էդմոն Մարուքյանի ու մեկ այլ «ելքական»-ի վրա: Այնպես ստացվեց, որ այս երկուսի՝ ինստիտուցիոնալ ջանքերը ոչ մի ազդեցություն չունեցան։ Նիկոլն առել էր իշխանության առաջին դեմք դառնալու հոտն ու այլևս նրան կանգնեցնել հնարավոր չէր: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նրան Սերժիկը չէր ուզում տեսնել վարչապետի պաշտոնում, քանզի Կարապետյանը ղարաբաղցի է, իսկ Արցախը պետք է հանձնվեր հայաստանցու ձեռքերով: Միայն այդ դեպքում հնարավոր կլիներ Արցախը ռուսների հովանավորությամբ Բաքվին հանձնելու մեջ մեղադրել հայաստանցիներին՝ դրանով պարարտ հող ստեղծելով Երևանը նորից ղարաբաղյան կլանին վերաենթարկելու համար: Սա ծրագիր էր, որը մշակվել էր չեկիստական նենգամտությամբ, և որն այսօր իրականացվում է: Սերժ Սարգսյանը բարձրաձայն մեղադրում է  «Մերժիր Սերժին» հեղափոխական շարժումը հակաղարաբաղյան ուղղվածության մեջ՝ փորձելով համոզել, թե մերժելով իրեն՝ հայաստանցիները մերժեցին և խորտակեցին Արցախը: Սա ոչ այլ ինչ է, քան ստոր՝ Արցախում զոհված մեր զինվորների արյունը ուրացող հայատյաց քարոզչություն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի փորձին՝ ներկայացնել կատարվածն այնպես, թե, իբր, ինքը իշխանությունը հանձնել էր Կարեն Կարապետյանին, ապա այդ պնդումը Վլադիմիր Պուտինին խաբելու համար է: Բանն այն է, որ Պուտինը ցանկանում էր, որ Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնի Կարեն Կարապետյանը: Ես հաստատ գիտեմ, որ Սերժին Մոսկվան համոզում էր չհավակնել վարչապետի պաշտոնին ու անաղմուկ փոխանցել վարչապետի աթոռը Կարեն Կարապետյանին: Սերժը ոչ միայն չարեց դա, այլև Կարենին, ով սկզբից դրական էր ընկալվում հայ հասարակության կողմից, դատապարտեց, ինչպես ժողովուրդն էր հետո ասում, «Սերժի ժիլետի» նվաստացուցիչ դերին: Այդ ամենը Պուտինի համար չմնաց աննկատ: Ի վերջո, Սերժի այդ չեկիստական խաղերի մեջ Պուտինը նույնքան, եթե ոչ շատ ավելի հմտացած է, ուստի մինչև հիմա չի ցանկանում տեսնել Սերժիկի մռութը: Հենց դա է պատճառը, որ Սերժիկը չկարողացավ պատասխանել լրագրողի անմեղ հարցին, թե ինչո՞ւ ինքը մտադիր չէր ընկերակցել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, երբ նրանք պատերազմի օրերին մտադրվել էին մեկնել Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունենալ պաշտոնատար անձանց հետ:

Նա նաև նշել է, որ ստանձնել է վարչապետի պաշտոնը, որպեսզի իրագործի Կազանի պլանը. ի՞նչն էր խանգարում նրան դա անել նախկին տարիներին՝ հողատու, դավաճան պիտակնե՞րը։

– Հետին թվով շատ հեշտ է իրական մոտիվացիաները թաքցնելու համար տարբեր առասպելներ հորինել: Փաստը մնում է փաստ, որ միակ որոշումը, որը Սերժիկը հասցրեց ընդունել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլին, կառավարական դաչան սեփականացնելու մասին խայտառակ որոշումն էր, իսկ հետո հասարակության համընդհանուր վրդովմունքի պայմաններում սեփական այդ որոշման չեղարկումը:

– Ի՞նչ դերակատարում կունենա նա, ըստ Ձեզ, առաջիկա ներքաղաքական գործընթացներում, Քոչարյան-Սերժ Սարգսյան միավորումն ինչքանո՞վ է հավանական։

– Սերժի վարդագույն երազանքն է սեփական փեսային իշխանության տեր դարձնելը: Այդ նպատակին հասնելու համար նա ձգտում է գրկախառնությամբ խեղդել Ռոբերտ Քոչարյանին, քանզի միայն վերջինիս շարքից հանելու դեպքում Միշիկը կարող է, թեկուզ միայն տեսականորեն, ջրի երես բարձրանալու շանսեր ստանալ: Առայժմ Քոչարյանին չի հաջողվում Սերժին պահել իրենից պատշաճ հեռավորության վրա, ինչը հասարակության ընկալումների մեջ թարմ է պահում նրանց համեմատությունը սիամական երկվորյակների հետ: Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը ստիպված է իր վրա վերցնել պատասխանատվությունը նաև սերժսարգսյանական տասնամյա կառավարման տարիների համար, իսկ այդ կառավարման արդյունքները եղել են խիստ բացասական: Այդ հանգամանքը զրոյացնում է վարչապետի աթոռը զբաղեցնելու Քոչարյանի շանսերը, և եթե վերջինիս այդպես էլ չհաջողվի սահմանազատվել Սերժից, ապա կտապալվի նրա հետ միասին: Ինչպես ժողովուրդն է ասում, երկու գլուխ մի ղազանում չեն եփվում ՝ մանավանդ, եթե այդ ղազանի դերում Երևանն է, իսկ գլուխներն ունեն ղարաբաղյան ծագում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում