Thursday, 02 07 2026
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

ԱԺ 3 պատգամավոր նախաձեռնել են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր 2021-ի փետրվարի 16-ին դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է խորհրդարանից՝ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին ընդունած ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց: Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ, ըստ պատգամավորների, արհեստական ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերիների հայրենադարձման գործընթացը, ավելին, նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի («Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո») իրականացմանը:

Հայտարարությամբ նախագծի հեղինակները՝ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը նպատակ ունեն խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի հակամարդկային պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում