Սիրելի՛ Արթուր
Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը.
« Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:
Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:
Խոնարհումս հիշատակիդ:
Շնորհավո՛ր տարեդարձդ…»,-գրել է ԱՀ նախագահը:











































