Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնը գտնվել է Սենդայ քաղաքից 73 կիլոմետր հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կիլոմետր խորությունում: Այս մասին հաղորդել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Հաղորդագրության մեջ ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չկա:









































