Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
3 -րդ նախագահի հարցազրույցը բացահայտեց մի կարեւոր իրականություն` այսքան ժամանակ լռելը ճիշտ էր, լռելն ավելի լավ էր ստացվում։ Միգուցե տասնյակ տարիներ անց հնչած թեզերը լուրջ քննարկման առիթ դառնան, երբ կմեծանա նոր սերունդ, որը տեսած չի լինի 2008-2018 թվականները, սակայն հիմա եւս մեկ անգամ պիտի փաստենք, որ Հայաստանի համար կործանարար է, երբ միջակությունը 1 ին պլանում է հայտնվում։









































