Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերադարձել է իր հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե նրա կողմից պատժամիջոցներ լինեն, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար: Այս հայտարարությունն արվել էր անցյալ շաբաթ, որից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Մոսկվան չի լինի նման նախաձեռնության հեղինակը:
«Սկզբունքորեն, նա, ով քիչ թե շատ հետաքրքրված է Եվրոպայում ստեղծված իրավիճակով, վաղուց արդեն գիտի, որ այդ բաժանումը տեղի է ունենում երկար տարիներ», – ասել է Լավրովը Սանկտ Պետերբուրգում իր ֆինն գործընկեր Պեկկա Հավիստոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ռուս նախարարը նշել է, որ «Եվրամիությունը հետևողականորեն խզում է հարաբերությունները»:











































