Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առթիվ

Սկսվել է Մեծ Պահքը։ Այդ առիթով ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ՝ նշելով՝ «մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում»։

«Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության ու սպառնալիքների դեմ զգոնության պակասի, ազգային արժեքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրության տկարացման։

Հոգևոր կյանքի այս առանձնահատուկ ժամանակաընթացքի մեջ կոչված ենք զղջման ու ապաշխարության զգացումներով ընթանալու ինքնաքննության, սխալներին անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին. «Ապաշխարեցե՛ք և դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից» (Գործք Գ 19-20)։

Ապաշխարությունը տկարությունից նորոգություն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործվում է, նվիրագործվում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դեպի կատարելություն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթությունն է տարածում հավատացյալի և ժողովրդի կյանքում՝ հեռացնելով չարի փորձություններից։

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարությանը միանում է Աստծո բարեգթությունը, որով հեղվում են երկնային ողորմությունը, տերունապարգև մխիթարությունն ու շնորհները։ Երկնային օրհնությունների ու բարիքների աղբյուրը նաև ազգի կյանքում բացվում է համընդհանուր ապաշխարության ու զղջման միջոցով, ինչպես որ Աստված խոստանում է Սուրբ Գրքում. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը։

Մեր սրտաբուխ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Իր բազում ողորմությունները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացյալ սրտերին և Իր գթառատությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրա։ Թող Աստծո բարի հայացքի ներքո Տիրոջ զորակցությամբ իրականություն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղություններից ու դժվարություններից հառնելու դեպի բարձունքը հաղթանակների և հաջողությունների՝ ի զորացումն մեր պետության և ի բարօրություն ազգիս։ Եվ թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն», – մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում