Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի, իսկ Ադրբեջանում ցայսօր պահվող գերիների թիվը պետական գաղտնիք է

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Ի պատասխան Ձեր՝ 05.02.2021թ. հարցման՝ հայտնում ենք, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, եւ ցայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- նշվում է փոխվարչապետի գրասենյակից ստացված գրության մեջ։

Սակայն փոխվարչապետի գրասենյակը հրաժարվել է տեղեկություն տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։

Մասնավորապես՝ փոխվարչապետ Ավինյանին խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե փետրվարի 1-ի դրությամբ պաշտոնապես քանի գերի կա Ադրբեջանում, նրանցից քանի՞սն են քաղաքացիական, քանի՞սը զինծառայող, գերեվարվածների թվում քանի՞ ժամկետային զինծառայող, իգական սեռի ներկայացուցիչ կա։ Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե պաշտոնական տվյալներով գերեւարված քանի՞ հայի նկատմամբ է Ադրբեջանը քրեական գործ հարուցել։

Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են միայն վերադարձած գերիների թիվը, իսկ Ադրբեջանում գտնվող հայորդիների թիվը, նրանց նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քրեական հետապնդման մասին տեղեկությունը հայ հասարակության համար պետական գաղտնիք է։

«Գերիների վերադարձի ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ եւ նման տեղեկությունների վաղաժամ բացահայտումը կարող է վնաս հասցնել գործընթացին»,- պատճառաբանել են փոխվարչապետի գրասենյակից ու որպես հիմնավորում մատնանշել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը։

Մինչդեռ՝ վկայակոչված փաստաթուղթը գերիների թիվը չի դասում գաղտնի տեղեկատվության շարքին։ Ըստ նշված հավելվածի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկություններ են համարվում նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։

Բացի այդ՝ ամրագրում է, որ Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման։ Թե ինչ առնչություն ուներ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի հետ՝ հայտնի է թերեւս միայն Տիգրան Ավինյանին։

Մյուս պատճառը, ըստ որի ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կարծիքով, չի կարելի հրապարակել գերիների մասին տեղեկությունները, պայմանավորված է «ՀՀ կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրով։ «ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություն ապահովելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նամակագրության գաղտնիությունը և չբացահայտելու դրանց բովանդակությունը հասցեատեր չհանդիսացող անձանց համար»,- նշված է գրության մեջ։

Ընդգծենք, որ նույնականացնող որեւէ տվյալ կառավարչությունից չէինք հայցել, այլ ակնկալում էինք պաշտոնական տվյալ ստանալ մեր գերեվարված քաղաքացիների թվի մասին, քանի որ ոչ պաշտոնական տվյալներով, համենայն դեպս անհետ կորած զինվորների ծնողների տեղեկություններով՝ Ադրբեջանում ունենք 280 գերի, իսկ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունից ու հարազատներից դիմում է ստացել Ադրբեջանում պահվող 228 հայի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում