РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական ու վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թվականին Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայում իրականացված և Վրաստանին խաղաղության հարկադրելուն ուղղված գործողությունը «լուրջ դաս» է եղել Հայաստանի ու Ադրբեջանի համար, ովքեր Լեռնային Ղարաբաղի պատճառով գտնվում են միմյանց հետ հակամարտության մեջ.
«Երբ այն (հնգօրյա պատերազմ) տեղի ունեցավ, երկու ղեկավարներն էլ՝ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում ինձ ասացին, որ իհարկե վատ է, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր իրադարձություն է։
Ես էլ ասացի, որ շատ վատ է, սակայն Դուք գիտեք, որ մեզ համար դա որոշակի դաս է, որ ավելի լավ է անվերջ բանակցել Ղարաբաղի ճակատագրի, հանրաքվեի, խաղաղության պայմանագրի շուրջ, քան 5 օր պատերազմել։ Դա նրանց համար շատ լուրջ դաս էր»։
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 7-12-ին։











































