Tuesday, 30 06 2026
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

Ընտրությունը մեխանիկայից բովանդակության վերածելու հանրային պահանջ

Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ ինքնին ընտրության պահանջարկ: Վերստին հարկ է վերադառնալ թերևս ընտրություն հասկացության ընկալումներին: Շատերը ընտրություն ասելով՝ հերթական, թե արտահերթ, ընկալում են զուտ մեխանիկական գործողություն կամ գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, ընտրել այս կամ այն ուժին, կամ քաղաքական ուժերին տալիս է միմյանց հաղթելու հնարավորություն: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ, չմնալով զուտ մեխանիկական կամ տեխնիկական տիրույթում: Ընդ որում, ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նաև նորություն:

Թերևս, այստեղ է նաև զարգացած քաղաքական համակարգով, կայացած քաղաքական ինստիտուտներով և քաղաքական մշակույթով երկրներում գործում չգրված կանոնը, չգրված հանգամանքը, որ պարտված, անհաջողության մատնված գործիչը այլևս թողնում է ասպարեզը նոր գործչի: Այսինքն՝ քաղաքական ուժերը շարունակաբար փոխարինում են միմյանց, նոր քաղաքական ուժեր այդ երկրներում առաջանում են խիստ հազվադեպ, բացառիկ դեպքերում, բայց ամեն ընտրության ձևավորվում են տվյալ ուժերի նոր առաջատար թիմեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր կոնցեպտներ, որովհետև ընտրությունը աներկբայորեն պահանջում է նորություն: Դա հատկապես կարևոր հանգամանք է արագ փոփոխվող, արագ առաջ գնացող աշխարհում, որտեղ ժամանակը բազմապատկել է իր արագությունը: Հայաստանում քաղաքական ինստիտուտները կայացած չեն, չկա արդիական քաղաքական մշակույթ, չկա ավանդութային նշանակալի բազա, Հայաստանում դեռևս ինստիտուցիոնալ խմորումների փուլն է և պարբերաբար ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, քաղաքական ձևաչափեր: Սակայն քաղաքական էվոլյուցիայի այդ փուլում անգամ Հայաստանի քաղաքացիները ընտրություն երևույթը պետք է ասոցացնեն բովանդակության, իսկ այդ բովանդակությունը նաև նորության հետ: Հայաստանի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղված անձանցից և ինստիտուտներից պետք է ոչ միայն ակնկալեն, այլ ըստ էության պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի պատերազմում ազգերը, պետություններն ու ժողովուրդները զիջում են հենց այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում