Wednesday, 17 06 2026
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ

Կառավարող ուժը չի ըմբռնել արտահերթ ընտրությունների իրական անհրաժեշտությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։

Պարոն Միսկարյան, Փաշինյանը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես հանգուցալուծում։ Հիմա, սակայն, արտահերթ ընտրությունների օրակարգ չկա։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Փաշինյանի հայտարարությունը վկայում է այն, որ կառավարող ուժը չի ըմբռնել արտահերթ ընտրությունների իրական անհրաժեշտությունը, քաղաքական դաշտի առողջացման և ճգնաժամերը հաղթահարելու գործում այդ ընտրությունների կարևորությունը։ Ասել, թե նրանց կողմից խնդիրների մակերեսային ընկալումը ինձ համար նորություն է, սխալ կլինի։ Դա ակնհայտ էր 2018 թվականի անցումային կառավարության ձևավորումից ի վեր։ Պարզապես, եթե նախկինում հույս կար, որ ինչ-որ կերպ հնարավոր էր ողջախոհության խոսքը տեղ հասցնել, որ հնարավոր էր լսելի լինել և կառուցողական քննադատությամբ ստիպել, որ որոշում կայացնողները գործեն ի նպաստ պետության, ապա հիմա նման սպասելիքներ և ակնկալիքներ չկան։ Նիկոլ Փաշինյանը և իր ապագաղափարական քաղաքական թիմը տապալել են ռեֆորմերը, չեն կատարել հեղափոխության ամբիոնից հնչեցրած խոստումները, իրենց չկշռադատված, անտրամաբանական արտաքին և ներքին քաղաքականությամբ Հայաստանը պարտության են տարել և պարտավոր են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սա է իրականությունը։

Պարոն Միսկարյան, տասնյակ ՀԿներ արտահերթ ընտրություններից հրաժարվելը բացասական գնահատեցին, կարծում եք՝ դեռ կա՞ հնարավորություն արտահերթ ընտրություններ անցկացնելու։

– Ես կասեի՝ ոչ թե կա արտահերթ ընտրությունների հնարավորություն, այլ դրա անհրաժեշտությունը աներկբա է։ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անխուսափելի են։

Քոչարյանամերձ ուժերը նշում են, որ Քոչարյանի վախից «Իմ քայլը» որոշեց հրաժարվել ընտրություններից։ Ըստ Ձեզ՝ հասարակության տրամադրությունները քաղաքական ուժերը գիտե՞ն, ի՞նչ է ուզում հասարակությունը։

– Կա այլ կարծիք, ըստ որի՝ պատճառը հայտնի երգիչ Մհեր Արմենիայի կուսակցություն հիմնելու մասին հայտարարությունն էր։ Ես կարծում եմ, որ երկու տարբերակն էլ կյանքի իրավունք ունեն։ Բայց ես հակված եմ նրան, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելու այլ քաղաքական հաշվարկներ կային։ Դրանք մեկը չեն, տարբեր են և, մեծ հաշվով, անէական։

Արդյո՞ք իշխանությունը, որ պնդում է, թե հասարակական պահանջ չկա ընտրություններ անցկացնելու, իրականության զգացումը չի կորցրել։

– Կարծում եմ, որ ոչ։ Նրանք ուղղակի հերթական անգամ սեփական շահերը առաջ տանելու համար հղում են անում հանրությանը։ Իրենց ասածը նույնն է, թե ես պնդում եմ, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու պահանջով ցույցեր չեն եղել, հետևաբար՝ հանրային պահանջ կա արտահերթ ընտրություններ կազմակերպելու։ Պարզ է, չէ՞, որ ոչ ոք սրան լուրջ չի վերաբերվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում