Saturday, 27 06 2026
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են

Իշխանությունը մեծ սխալ գործեց. նախկինները կանցնեն պլան Բ-ի` տեռորի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը։

Պարոն Մալխասյան, իշխանությունը փաստորեն հրաժարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, և ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ֆոնին։

– Պատճառները տարբեր կարող են լինել։ Առաջինն այն է, որ իշխանությունը ներքին կարգով հարցումներ է անցկացրել ու պարզել, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա իրենք 30 տոկոսից ավելի ձայն չեն հավաքի, իսկ այդ պայմաններում իրենք չէին կարող միանձնյա իշխանություն ձևավորել։ Մի շարք պատգամավորներ, որ այսօր Ազգային ժողովում են, արտահերթ ընտրությունների պարագայում նոր Ազգային ժողովում չէին հայտնվի։ Հետևաբար՝ ելնելով այդ տրամաբանությունից, պատգամավորների մեծ մասն էլ, իրենց անձնական դրդապատճառներից ելնելով, չուզեցին, որ արտահերթ ընտրություններ լինեն։

Բայց շատ կարևոր էր, որ արտահերթ ընտրություններ լինեին, որ այս լարված ներքաղաքական վիճակը լիցքաթափվեր, հանդարտվեր։ Բայց հիմա, քանի որ վիճակը շատ լարված է, պրկված է ու դրա ֆոնին արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հնարավոր է՝ ցնցումներ առաջ գան։

Այս օրերին հաճախ են պնդումներ արվում, որ եթե ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, ներքաղաքական իրավիճակը չի մեղմացվում, ապա իրավիճակը հղի է վտանգավոր զարգացումներով։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Այո՛, դա շատ վտանգավոր է։ Ցնցումները անխուսափելի կլինեն։ Պատերազմից հետո բոլորի ձեռքին զենք կա։ Արցախից ով ինչ կարողացել՝ բերել է։ Դրան զուգահեռ, թշնամությունը հասել է իր գագաթնակետին, բոլորը բոլորին թշնամի են համարում, և եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա ցնցումները անխուսափելի կլինեն։ Չեն բացառվում նաև կրակոցներ։ Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ասում են՝ հետևը սուր, առաջը՝ թուր։ Լավագույն լուծումը կլիներ այն, որ իշխանությունը կոնկրետ ժամկետ հայտարարեր, ասեր, ենթադրենք, հուլիս ամսին ընտրությունները կկայանան, իսկ մինչ այդ կփոփոխվեր Ընտրական օրենսգիրքը։ Բայց այդպես էլ ժամկետ չհայտարարվեց, ու վիճակը մնաց լարված, որը շատ-շատ վտանգավոր է։ Հակառակորդ ճամբարը, տեսնելով, որ փակված են բոլոր ուղիները, կարող է անցնել անկանխատեսելի քայլերի։ Պատերազմի ժամանակ, երբ ուզում ես որոշակի տարածքում հակառակորդին ոչնչացնես, ապա նրան միշտ փախնելու միջանցք ես տալիս։ Մենք 92-ին Շուշիում այդպես արեցինք։ Եթե նրանց միջանցք տայինք, ապա նրանք կդիմադրեին։ Հիմա նույնը այստեղ է։ Երբ բոլոր ճանապարհները փակում ես, նրանք սկսում են դիմադրել, գնալ անկանխատեսելի քայլերի ու վտանգավոր գաղափարներ գեներացնել։

Դե, ամեն օր լսում ենք, որ հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր։

– Այո՛, եթե հիմա ամբախ-զամբախ են հայտարարում, ապա որոշակի ժամանակ հետո էլ չեն հայտարարի ու կյանքի կկոչեն դա։ Լուրջ ոչնչացնողը դրա մասին չի հայտարարի։ Էդ Պավլիկը որ դուրս է եկել, հայտարարում է, թե ջարդելու է, փշրելու է և այլն։ Նա դա չի անի, բայց կհայտնվի մեկը, որը առանց հայտարարելու, գլուխը կախ, գաղտագողի իր պլանը կազմում է և իրականացնում է։ Այնպես որ պետք է սպասել առաջիկայում շատ վտանգավոր ու անկանխատեսելի զարգացումների։ Չի բացառվում նաև քաղաքացիական բախումները։ Ռուսական լրտեսները լցվել են Երևանի փողոցները ու իշխանություն են պահանջում։ Սա աբսուրդ է։ Նրանցով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ իրենք ավելի մեծ վնաս են հասցնում առաջնահերթ հայ-ռուսական բարիդրացիական հարաբերություններին։

Պարոն Մալխասյան, «17+» ուժերը մերժում էին արտահերթ ընտրությունների առաջարկը։ Իշխանության այդ առաջարկը ընդունել էին մի քանի նորաստեղծ կուսակցություններ և Ռոբերտ Քոչարյանը։ Հաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններում իշխանության հիմնական մրցակիցը լինելու էր Ռոբերտ Քոչարյանը, որը չի վայելում հանրության համակրանքը, իշխանությանն ավելի հեշտ չէր լինի՞ հաղթանակ գրանցել։

– Իհարկե։ Բայց ընդդիմություն կոչվածը ինչքան գնում է, իր քայլերով այնքան ուժեղացնում է Փաշինյանին։ Նրանք հանրության շրջանում ծայրահեղ ատելության են արժանանում։ Հանրությունն էլ տեսնելով, թե հրապարակում ովքեր են, որոշում են, որ ավելի լավ է Փաշինյանը մնա։ Ժողովուրդը սարսափում է այս ընդդիմություն կաչվածից այնպես, ինչպես բորոտներից։ Նրանք այնպիսի դաժան մեղքեր են գործել հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, որ ժողովուրդը սրանց անունը լսում է և ասում է, որ ավելի լավ է Թուրքիայից մեկը գա մեզ ղեկավարի, քան նախկինները վերադառնան։ Նախկինները իրենց իշխանության ժամանակ թալանել, կեղեքել, անարգել են հայ ժողովրդին։ Նրանց իշխանության ամեն մի օրը եղել է նախճիր հայ ժողովրդի նկատմամբ։ Այս ֆոնին, այո, իհարկե, Փաշինյանն ավելի ուժեղ է։ Քոչարյանը շատ լավ գիտի, որ իր վարկանիշը զրո է, բայց գնում է ընտրությունների, քանի որ թալանած անսահմանափակ քանակությամբ փող ունի, ամբողջ մեդիադաշտը վերցրել են իրենց հսկողության տակ, նոր կուսակցություններ են ստեղծում, փողը շաղ են տալիս աջ ու ձախ՝ պատրանք ստեղծելով, թե իրենք ուժ են իրենցից ներկայացնում։ Քոչարյանը դա անում է, քանի որ ինքը մեղադրյալ է և շատ հնարավոր է, որ դատական համակարգը բարեփոխումների ենթարկվելուց հետո իր խափանման միջոցը փոփոխվի, և նա նորից հայտնվի բերդում, իսկ Մարտի 1-ի գործով դատավարությունը մտնի հունի մեջ։ Հնարավոր է՝ ուրիշ գործեր վերաբացվեն, Հոկտեմբերի 27-ի գործը սկսի քննվել, Պողոս Պողոսյանի սպանության գործը ակտիվ քննվի։ Դրա համար հիմա Քոչարյանը մխրճվում է քաղաքականություն, որպեսզի ներկայացնի, թե ինքը քաղբանտարկյալ է, իրեն պատժում են, քանի որ ինքը որոշել է մտնել քաղաքականություն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու Քոչարյանի մոտիվացիան բոլորովին ա՞յլ է։

– Այո՛, քանի որ ինքը շատ լավ գիտի, որ իր շանսերը զրոյական են։ Իր թալանածը երկու անգամ էլ դնի իրար վրա՝ ինքը չի կարող նորից իշխանություն վերցնել։ Իմ կարծիքով՝ նաև ռուսական աջակցության բացահայտ ցուցադրությունն էլ է միֆ։ Ռուսական իշխանությունը նրան չի աջակցում։ Քոչարյանը գնում է Մոսկվա, մի քանի չինովնիկի կաշառում է, նրանք էլ դրան հույսեր են ներշնչում, ու ինքը դրանից ոգևորվում է։ Լուրջ բան չկա։ Հայաստանում իր կողմից բեմադրված ակցիաներն էլ են դրա շրջանակներում։ Բայց այդ ակցիաները, արդեն ասացի, վտանգում են մեր երկրի անվտանգությանը և նպատակ են հետապնդում վերջնականապես խորտակել հայոց պետականությունը և մեզ դարձնել անազգ ու անհայրենիք մի ժողովուրդը։ Այդ ակցիաների հեղինակները պետք է հետապնդվեն որպես հայրենիքի դավաճաններ։ Քոչարյանը այդ բառադի մարդկանց հավաքում է, որոնց ժողովուրդը գիտի՝ ինչ ճանապարհով են անցել։ Այդ բաբուխանյանները Սերժի ժամանակ Սերժի շներն էին, Քոչարյանի ժամանակ՝ Քոչարյանի շները, կոմունիստների ժամանակ՝ կոմունիստների շները։ Հիմա նորից վերակենդանացել են, քանի որ փողը շատ է, վճարում են։ Փողի շնորհիվ մեռած դիակները կենդանության նշաններ են ցույց տալիս, բայց ժողովուրդը բոլորին ճանաչում է։ Նրանց շուրջ համախմբումը բացառված է։ Բայց երբ նրանց ճանապարհները փակում ես, նրանք ընդունակ են անցնել պլան Բ-ի՝ կմշակեն գաղտնի, վտանգավոր գործողություններ։ ԱԱԾ-ն պետք է շատ աչալուրջ լինի, քանի որ այսօրվա ուժերից ամեն ինչ սպասելի է։ Սրանք իրենց անձնական շահերի համար ընդունակ են դիմել ամենաստոր քայլերի, այդ թվում՝ տեռորի, դավաճանության ու հայրենավաճառության։

Այս ամենը կանխելու լավագույն ձևը Դուք համարում եք արտահերթ ընտրություննե՞րը։

– Այո՛։ Ես կարծում եմ, որ միակ ճանապարհը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունները, որը կարող էր լիցքաթափել այս վիճակը։ Այսօրվա իշխանությունը շատ մեծ սխալներ թույլ տվեց՝ չհայտարարելով ընտրությունների ժամկետը, ապա նաև հրաժարվելով ընտրություններից։ Թող ընտրություն լիներ, սահմանադրական ճանապարհով հաղթած ուժը գար իշխանության։ Ով չէր ուզի մասնակցել ընտրություններին, կամ չէր հաղթի, թող գնար իր ճանապարհով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում