Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Զարմանում ենք՝ ինչու ենք պարտվել. չկա պետական համակարգ, որևէ կառույց իր տեղում չէ. Գայանե Աբրահամյան

Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Գրառումը՝ ստորև.

«Փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է»։

Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։

Երեխայի գոյության մասին չգիտեր գյուղապետը, որն ի պաշտոնե նաեւ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարն է եւ իր ուղիղ պարտականությունն էր իմանալ երեխայի մասին եւ պաշտպանել նրան, երեխան երկու տարեկան է, ըստ իրավապահների մայրը`19, ենթադրվում է, որ մայրը ծննդաբերել է 17 տարեկանում, անչափահասի ծննդաբերությունը չէր կարող անհետեւանք մնալ, եւ երեխայի գրանցման ու այլ հարցերի մասով հետեւողական պետք է լինեին բոլոր մյուս օղակներում, բայց երեխան մի փոքր ասեղ էր, որի մասին ոչ մի օղակում տեղյակ չէին… հիմա զարմանում ենք, թե ինչու ենք պարտվել, կամ դեռ մեղավորներ ենք կարգում, չկա պետական համակարգ ու որեւէ կառույց իր տեղում չէ, սա է խնդիրը, որը ոչ միայն չլուծվեց հեղափոխությունից հետո, այլ նաեւ շատ ավելի անգործունակ դարձավ։

Խնդրի մյուս կողմի մասին էլ կլռեմ` այն, որ արդեն մի ողջ տասնամյակ եւ ավելի պայքարում ենք ընտանեկան բռնության դեմ ու պիտակավորվում որպես ազգի դավաճան-ընտանիք քանդող եւ այլն… չկա ընտանեկան բռնություն, պետական կառույցներն էլ չպետք է մտնեն ընտանիք, երկու տարեկան երեխան էլ թող ինքն իրեն պաշտպանի ոնց կարող է… սա ենք մենք. խնդիրների առաջ մեր աչքերը փակող եւ պաթետիկ ստի մեջ ապրել գերադասող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում