ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտական փուլում է: Քաղաքական առումով չպետք է լուրջ փոփոխություններ ակնկալել ոչ միայն քաղաքական իմաստով այս համաձայնագրի անատամ լինելու հանգամանքից ելնելով, այլ նաև այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն հզոր ազդեցության ուժային կենտրոն չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց վերլուծաբան Արեգ Քոչինյանը: Նրա դիտարկմամբ՝ այս համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծում տնտեսական առումով:
Սոցիոլոգ, «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ տարածաշրջանում վերջին ամիսների իրադարձություններից հետո կարիք կա, որ Հայաստանը վերաիմաստավորի իր կապերը բոլոր երկրների հետ: «Փաստաթուղթը կգործի, բայց մեր հասարակության վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ և սպասումները բավականին փոխված են՝ կապված պատերազմի ընթացքում և դրանից հետո ԵՄ արձագանքի հետ»:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտական փուլում է: Քաղաքական առումով չպետք է լուրջ փոփոխություններ ակնկալել ոչ միայն քաղաքական իմաստով այս համաձայնագրի անատամ լինելու հանգամանքից ելնելով, այլ նաև այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն հզոր ազդեցության ուժային կենտրոն չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց վերլուծաբան Արեգ Քոչինյանը: Նրա դիտարկմամբ՝ այս համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծում տնտեսական առումով:
Սոցիոլոգ, «Գելափ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ տարածաշրջանում վերջին ամիսների իրադարձություններից հետո կարիք կա, որ Հայաստանը վերաիմաստավորի իր կապերը բոլոր երկրների հետ: «Փաստաթուղթը կգործի, բայց մեր հասարակության վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ և սպասումները բավականին փոխված են՝ կապված պատերազմի ընթացքում և դրանից հետո ԵՄ արձագանքի հետ»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Արեգ Քոչինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների հարցի շուրջ կոնսենսուս չկա: «Այդ կոնսենսուսից հեռու են այն ուժերը և գործիչները, որոնք գիտեն, որ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենց վիճակը ավելի բացասական միտում կունենա: Ստեղծված իրավիճակի միակ տրամաբանական և սահմանադրական հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են: խորհրդարանական խմբակցությունները նույնպես մտավախություն ունեն, որ կա՛մ իրենց վիճակը կվատանա, կա՛մ ընդհանրապես չեն մտնի խորհրդարան»,- նշեց վերուծաբանը:
Նավասարդյանը տեղեկացրեց՝ դեկտեմբերին կատարված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակության ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա:
Նա նաև նշեց, որ, տիրապետելով որոշակի տվյալների, կարող է վստահեցնել՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն արտահերթ ընտրությունների արդյունքում խնդիր չեն ունենա հաղթահարել 5 տոկոսի շեմը, և կհայտնվեն խորհրդարանում:
Արամ Նավասարդյանը նաև կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է ուժային կառույցները, որպեսզի ներազդեցություն ունենա քաղաքական դաշտի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում:










































