Սինայի թերակղզու հայտնի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրի շուրջ 36 կիլոմետրանոց պատ է կանգնեցվել՝ հայտնում է Middle Eeast Monitor թերթը: Դա անհրաժեշտ է զբոսաշրջիկներին պաշտպանելու համար:
Ցանկապատը պատրաստված է բետոնե սալիկներից՝ փշալարերի հատվածներով: Սա կարևոր է, քանի որ Շարմ էլ Շեյխը գտնվում է Սինայի հյուսիսում գտնվող իսլամիստների գործունեության կենտրոնից 360 կմ հարավ:
Այժմ առողջարան մուտք գործելու համար հարկավոր է անցնել տեսախցիկներով և սկաներով հագեցած անվտանգության անցակետերով: «Կասկածելի անձանց խուզարկություն կանցկացվի, մեքենաները կստուգվեն, և նրանց չի հաջողվի հեշտությամբ մուտք գործել առողջարան», – ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան:










































