Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ։
Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ պայմաններում։ Այդ դռնփակ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ներկայիս երկկողմանի քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում թուրք-ադրբեջանական հարաբերությունները։











































