Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ գրում է ermenihaber.am -ը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։