Այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվեց. «Մինչև ե՞րբ եք պատրաստվում մնալ վարչապետ և պետական շահը ստորադասել ձեր պաշտոն ունենալուն»:
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ իրենք քաղաքական ճգնաժամի լուծման համար առաջարկել են ընտրություններ. «Ես չեմ հասկանում` ինչու է այդ գաղափարը այդքան խորթ քաղաքական ընդդիմության համար: Ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի իշխանություն: Սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում իշխանություն չի ձևավորվելու. նման բան մենք թույլ չենք տալու»:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ընտրությունների. «Մի մանիպուլացրեք»:
Արձագանքելով` Տիգրան Ավինյանն ասաց. «Խաղ ու պար ա՞, ինչ ա՞. արդեն էս խոսակցությունը հոգնեցուցիչ է: Արդեն մենք պետք է շարժվենք այն ճանապարհային քարտեզով, որը վարչապետը հրապարակել է նոյեմբերի 18-ին, դրա ամփոփոիմից հետո էլ նոր խորհրդակցություններ կսկսենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































