Այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ պատերազմի ժամանակ որոշ անձանց գույքը վնասվել է. «Մարդիկ անկախ իրենց կամքից զրկվել են սեփականությունից, ինչպե՞ս է այն փոխհատուցվելու»:
Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող համայնքներում մարդիկ կրակոցներ են լսել, ունե՞ք այդ ահազանգը»,- ասաց պատգամավորը:
Նախարարն ասաց, որ այդ ահազանգից տեղյակ չեն, բայց ինքը հանդիպել է Մուրադովին և նրա առջև հարց է դրել:
Մանրամասն՝ տեսանյութում:









































