Այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ»:
Դիմելով վարչապետին՝ նա ասաց, որ երեք ամիս է` իրենք առաջարկում են Փաստահավաք խումբ ստեղծել և քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը. «Մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել: Որ մի ավտովթար, վրաերթ է լինում, հազար ու մի քննություն է գնում: Բա հիմա խոսում ենք մեր հազարավոր եղբայրների կյանքերի մասին, հազարավոր կիլոմետրերի զիջման մասին, բա չե՞ք ուզում քննենք իմանանք»:
«Մենք ձեզ հրավիրել ենք քննարկման, բայց դուք հարկ չեք համարել գալ: Պատերազմին առնչվող 1000-ից ավելի քննվող գործ կա, և պետք է ամեն ինչ անել, որ այդ հարցերի պատասխանները ստանանք: Եվ հետո` քննության մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է»:
Մարուքյանը հակադարձեց և ասաց, որ Մարտի 1-ի գործով էլ էին քրգործեր հարուցվել, բայց ստեղծվեց Փաստահավաք խումբ. «Քրգործերով չի լինելու վստահություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































