ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը կարծում է, որ իրենց իշխանությունը իրականությունից կտրված չէ, շփումների, այցերի ընթացքում հասկացել են՝ հանրության լայն շրջանակներ անտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում։ Բացի այդ, նշում է՝ սոցհարցումներ են արվել, թեև դժվարանում է հիշել՝ կոնկրետ ինչ պատկեր են ստացել։ Պատգամավորը պնդում է՝ եթե հանրությունը ուզենար, փողոց դուրս կգար։ Դիտարկմանը, որ եթե մարդիկ տանն են մնացել, փողոց դուրս չեն եկել, նշանակում է իրե՞նց են սատարում, նշում է՝ կդժվարանա ասել՝ հանրության որքան մասն է իրենց սատարում, բայց դրանք, ըստ պատգամավորի, քիչ չեն։









































