Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Ես ուզում եմ, որ ԵՊՀ-ն թիվ 1 բուհը լինի Հայաստանում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա գործի այն նույն մրցակցային միջավայրում, ինչ մյուս բուհերը: Սա բխում է հենց ԵՊՀ շահերից: Ցանկացած ոլորտ ֆետիշացնելու, խնդիրները անտեսելու դեպքում այն դառնում է կոռումպացված»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պատգամավորը հավելեց, որ օրենքը շատ լավն է, և ինքը կներկայացնի իր առաջարկությունները:
Մանրամասն՝ տեսանյութում:










































