Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ հնչած անհարգալից արտահայտությունները լուրջ մտորելու առիթ են տալիս. «Կոչ կանեի պատգամավորներին զուսպ լինել` հաշվի առնելով նախարարի անցած հետագիծը: Էսքան ժամանակ ԵՊՀ-ի մասին այդ դրույթը եղել է. նշանակում է այսքան ժամանակ մենք ռասի՞զմ ենք քարոզել»:
Նրա խոսքով` բուհերի քաղաքականացման մասին խոսակցությունները վաղուց եղել են, բայց դրանք այդպես էլ չեն հաստատվել. «Այս օրենքով կարելի է փակված համարել քաղաքականացվածության էջը: Եթե բուհի ամբողջ ղեկավարումը ուզում եք թողնել այնտեղ, բա ինչու եք ամեն խնդրի դեպքում դիմում նախարարին»:
«Օրենքի մեխը ոչ թե ռեկտորների ընտրությունն է, այլ կրեդիտների փոխանցելիությունը»,- նշեց նա:
Հովհաննիսյանի խոսքով` բուհերին մեծ արտոնություններ են փոխանցվել` սկսած ընդունելությունից:
Մանրամասն՝ տեսանյութում:










































