Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ ընտրություններ. գործելու է 3+1 տարբերակը ՕԵԿ-ը զրո է, ՀՅԴ-ն պիտի ապացուցի, «Ժառանգությունը» վիրտուալ է

– Առաջիկա համապետական ընտրություններին դեռեւս մեկ ու կես տարի կա, սակայն քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը: Ձեր գնահատմամբ` ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք ուժերի նոր վերադասավորումներ են սպասվում:
– Իմ կարծիքով` ղեկավարության մակարդակով դեռեւս պայքարը չի սկսվել, ավելի շատ սկսել են ներկուսակցական մակարդակներում, նրանք, ովքեր ուզում են տեղավորվել ցուցակներում, եւ իհարկե այն անհատ` մարդ կուսակցությունները, որոնք ուզում են «պրիցեպ» լինել ինչ-որ մեկին: Չնայած, ես ուրախ կլինեի, որ իրական նախընտրական պայքարը սկսված լիներ, որովհետեւ ցիվիլ աշխարհում նախընտրական պայքարը սկսվում է հենց ընտրությունների ավարտից հետո: Չմոռանանք, որ 2007թ. ընտրություններն էլ էին շուտ սկսվել` դեռեւս 2006թ. օգտագործելով ՕԵԿ-ի կոմպրոմատը, թեեւ Հայաստանում կոմպրոմատներն այնքան էլ լավ չեն աշխատում` մեր հասարակությունը դարձել է ՊցՐՈՍՏցրՑՏռփՌՉօռ:
– Չե՞ք կարծում, որ այսօր էլ իշխանությունները, ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններ բեմադրելով, ցանկանում են այս ընտրություններում էլ կիրառել «ՕԵԿ կոմպրոմատը»` այս անգամ ԲՀԿ դերակատարմամբ:
– Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կգնա ընդդիմադիր դաշտ: Սա պարզապես ներքին հարցեր են` ցուցակում տեղավորվելու խնդիր կա: Իհարկե, քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է պատահել, սակայն այսօր ես չեմ տեսնում նախադրյալներ, որպեսզի ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն միմյանց հետ խնդիրներ ունենան: Երկուսն էլ իշխանական կառույցներ են, եւ միակ պայքարը պիտի լինի ԱԺ-ում առավել տեղեր ունենալը, ինչն էլ նորմալ է ու բնական, եւ այդ պայքարը պետք է բոլորի միջեւ լինի:
– Պարոն Քոչարյան, առաջիկա ընտրություններում քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Ովքե՞ր են այսօր հայտ ներկայացնում առաջատար լինելու:
– Իմ կարծիքով` լինելու է 3+1 տարբերակը` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ինչպես նաեւ ՀՅԴ, որն ունի հաստատուն էլեկտորատ, պարզապես ՀՅԴ ղեկավարությունը թե՛ իր էլեկտորատին եւ թե՛ իր շարքերին դեռ պիտի ապացուցի, որ ինքը իրականում ընդդիմություն է: «Մաֆիա» կամ «կարմիր, թե սեւ» խաղը քաղաքական տեխնոլոգիաներին շատ բնորոշ է` կարեւորն այն չէ, թե ինչ են խոսում, կարեւորն այն է, թե ինչ են անում: Գործողություններից ելնելով` առայժմ ՀՅԴ-ն չի կարողանում ապացուցել, որ ինքն ընդդիմություն է:
– Իսկ «Ժառանգությո՞ւնը»:
– «Ժառանգությունն», իմ կարծիքով, վիրտուալ բան էր, որը որպես թարմություն ինչ-որ մի ալիքի վրա եկավ, սակայն հետագայում չկարողացավ պահել այդ դիրքերը: «Ժառանգություն» կուսակցությունն ու խմբակցությունը, ավելի ճիշտ` խմբակցության որոշ անդամներ, չափազանց տարբեր բաներ են: Խմբակցության մեջ միակ աշխատողը, քաղաքական առումով, եղել է Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը: Անհասկանալի էին, սակայն, այդ խմբակցության ղեկավարի անհետանալն ու հայտնվելը: Նման քայլերը, քաղաքականության մեջ, սովորաբար, չեն ներվում: Այդ կուսակցության ներսում կա լուրջ պրոբլեմ, որը հասնում է աննորմալ չափերի:
– Այսօր իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, զբաղված են ՕԵԿ դիրքերն ուժեղացնելով: Ըստ Ձեզ` իշխանությունների ինչի՞ն է պետք ՕԵԿ-ի նման վարկաբեկված կուսակցությունը, եւ արդյո՞ք առաջիկա ընտրություններում այդ կուսակցությունը շանսեր ունի:
– ՕԵԿ-ը էլեկտորալ առումով ոչ մի շանս չունի, որովհետեւ զրոն ինչով էլ բազմապատկես զրո է: Այլ հարց է, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, եւ կարող են լցնել կամ գրել, եւ ՕԵԿ-ն անցնի: ՕԵԿ-ի պոպուլիզմը, որը նախորդ ընտրություններում ազդեց ընտրողների վրա, այլեւս չկա եւ, իմ կարծիքով, կորել է անվերադարձ:
– Գրեթե բոլոր երկրներում ընտրական գործընթացները չեն ընթանում առանց PR տեխնոլոգիաների կիրառման: Հայաստանյան քաղաքականության մեջ ի՞նչ դեր ունի PR-ը, եւ արդյո՞ք մեր քաղաքական գործիչները օգտվում են PR տեխնոլոգիաներից:
– PR տեխնոլոգիաները Հայաստանում սկսել են կիրառել Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ` բասկետբոլ խաղալը, Ռոբերտ Դե Նիրոյին նմանեցնելը: Դրանք, իհարկե, դեռ ծիլերն էին, սակայն վերջին ընտրություններում բավականին շատ էին, այդուհանդերձ չենք կարող ասել, թե մենք հասել ենք մյուս երկրների մակարդակին: Կան երկրներ, որտեղ PR տեխնոլոգիաները մեծ ազդեցություն ունեն ընտրությունների վրա, սակայն մեր պարագայում այդ ազդեցությունը մեծ չէ: Մեզանում թեկուզ սեւ PR կոչվածը չի աշխատում, հասարակությունը ոչ մի բանի չի արձագանքում, բացառություն են կազմում վերջին շրջանում Youtube-ի տեսանյութերը:
– Առաջիկա ընտրություններում ուժերի հնարավոր վարկանիշերը պարզելու համար արդեն իսկ սոցհարցումներ են իրականացվում: Ձեր գնահատմամբ` այդ հարցումներն ինչքանո՞վ կարող են ազդել ընտրությունների վրա:
– Իհարկե, որոշակի ազդեցություն կա, սակայն ավելի շատ կազդեր, եթե այդ սոցհարցումներ իրականացնողները, սոցիոլոգները այդքան փչացած չլինեին: Նույնկերպ ամբողջ աշխարհում PR-ը շատ լավ աշխատում է, իսկ մեզ մոտ այնքան են փչացրել, որ էլ չի աշխատում: Անգամ Gallup-ը Հայաստանում ազդեցություն չունի, նրա ասածներին էլ արդեն չեն հավատում:
– Հայ հասարակության մեջ անտարբերությունը սեփական երկրի վաղվա օրվա նկատմամբ գնալով խորանում է եւ երկրում կատարվող շատ գործընթացների, անգամ ընտրությունների նկատմամբ պասիվ դիրքորոշումը դարձել է սովորական: Մարդիկ համոզված են, որ իրենց փոխարեն բոլոր որոշումները նախապես ընդունված են, եւ իրենք ոչ մի բան չեն կարող փոխել: Այս ընտրություններում հասարակությունը որեւէ դերակատարություն ունենալո՞ւ է:
– Մեր հասարակությունը պասիվ է ընդհանրապես: Հասարակությունը մոռանում է, որ պետությունը կոչված է պաշտպանել գրված օրենքները, իսկ ինքը` չգրված օրենքները: Մեր հասարակությունը ակտիվ է միայն նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ մենք արեւելյան ժողովուրդ ենք եւ միշտ փնտրում ենք լիդեր, կարծում ենք, որ միայն մեկ մարդու փոփոխությամբ կարող է իրավիճակ փոխվել, մենք չենք ընկալում, որ ԱԺ ընտրությունները եւս ընտրություններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում