Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց. «Երբ դուք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լքեք ձեր աթոռները, կլինեն արտահերթ ընտրություններ: Մի մանիպուլացրեք և մի շահարկեք»:
Խոսելով համախմբման կոչի մասին՝ պատգամավորն ասաց. «Ինչի՞ շուրջ համախմբվենք՝ Շուշին Շուշա անվանելո՞ւ: Դուք ձեզ հարց տվեք՝ ինչումն է կայանում պատասխանատվությունը, և ինչ հետևանքներ պետք է բխեն պատասխանատվության ինստիտուտից: Այո, արել եք, այո, պետք է հեռանաք, և հաստատ իմացեք՝ հեռանալու եք»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































