Թերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը պլանավորել է աշնանը կադրային մեծամասշտաբ փոփոխություններ անել՝ սկսած կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներից, վերջացրած մարզպետներով:
«Խոսվում է նաև վարչապետին և նրա կաբինետին անվստահություն հայտնելու մասին: Սա Սերժ Սարգսյանի վերջին ռեսուրսն է, և այդ կերպ նա թերևս կփորձի հասարակության ուշադրությունը շեղել արտահերթ ընտրությունների պահանջից»:







































