Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ թշնամին պատերազմ սկսելու համար ընտրում է հակառակորդի թույլ պահը. «Եվ այդ թուլությունն առաջացել էր հետհեղափոխական Հայաստանում»:
«Երբ ես ասում էի, որ կապիտալը փախնում է մեր երկրից, ականջները կախ լսում էիք: Դուք ձեր լռությամբ ընդունում եք, որ դուք չեք կարող այս երկիրը կառավարել: Երկիրը տանում եք վերջնական կոլապսային վիճակի: Դուք փող չունեք, որ թոշակ-աշխատավարձ տաք, եվրոբոնդեր եք թողարկում. լավ, մի 2-3 ամիս էլ տվեցիք, դրանից հետո՞ ինչ եք անելու: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որ իրեն փրկի. ձեզ վրա հույս դնել այլևս չենք կարող: Պետությունը տանում եք դեպի անդունդ, սա պետության վերջնական կործանում է»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































