Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
«Ձեզ ընտրողը ոչ թե մասնագիտական հանձնաժողով է, այլ քաղաքական մարմին, ձեզ ոչ թե ընտրում են իրավաբաններ, այլ քաղաքական գործիչներ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով թեկնածուի խուսափողական պատասխաններին:
Նրա խոսքով` տպավորություն է, որ դատավորները ներկայացնում են ինչ-որ քրմական դաս, որոնք խոսում են աստվածների լեզուներով. «Բայց մենք գտնվում ենք իրական մահկանացուների ամբիոնում: Փորձեք արտահայտել կարծիքներ մարդկանց մասին, իրավունքի մասին: Ես ուզում եմ, որ դուք պաշտպանեք արժեքները, ոչ թե քաղաքական հայտարարությունները: Դատավորներին քաղաքական գործընթացների մեջ չեն ներքաշում հրապարակավ, փոխարենը դա տարիներ շարունակ արվել է ծածուկ: Ես օգնեցի ձեզ և հույս ունեմ` դուք էլ ձեր հերթին մեզ կօգնեք, որ ավելի վստահ և հանգիստ խղճով քվեարկենք ձեր օգտին»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































