Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշով

Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները:

Նախարարը նախ հիշեցրեց, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը: «Սակայն 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ (ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները և ներառված չեն կապի օպերատորները)»,-ասաց Արշակյանը:

Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն է առկա, 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով:

«Հայկական ծագում ունեցող ստարտափերն այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, և այստեղ է ստեղծվել մտքի արդյունքը. 2020-ին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից: Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների, այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ»,-ասաց Արշակյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում այդ թվերը կավելանան:

Հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտով հետաքրքրվածների համար նախարարը նաև ոլորտում աշխատավարձերի մասին մանրամասներ հայտնեց: Մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի, 2019-ին միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը: Արշակյանը բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցողներին կոչ արեց դիմել ինժեներական ուղղությունների համար՝ վստահեցնելով, որ ոլորտը ակտիվորեն աճում է, Հայաստանը պոտենցիալ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում