Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Փաշինյանը զարմացրել է թիմակիցներին. Մանրամասներ Աղվերանի փակ ժողովից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, և մնացել մինչև երեկո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Մխիթար Հայրապետյանի:

Ուշագրավ է, որ Աղվերանում երկօրյա հանգստի և հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել և ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, և իրենց առջև այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, և ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին և հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ:

Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը և այլք հայտարարել են, թե իշխանությունները որևէ խնդիր չունեն, և ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, և կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, և արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, և վերջնական որոշում չի կայացվել:

Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երևան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, և շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում