Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Քաղաքական իդիոտները. մենք Անկախության հռչակագիր ունենք, ո՞վ իրավունք ունի օտար պետության դրոշով այստեղ միտինգ անելու

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շաբաթ օրը կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը։

Համագումարի մասնակիցները տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց պրոռուսական հայացքներով ու գործունեությամբ՝ Հայկ Բաբուխանյան, Տիգրան Ուրիխանյան, Վահան Բաբայան, Հրանտ Բագրատյան, Արամ Գասպարի Սարգսյան, Վարդան Բոստանջյան։ Բայց հետպատերազմական այս փուլում նման նախաձեռնությամբ հանդես գալը և բացահայտ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու քարոզը գերազանցում են բոլորիս պատկերացումները։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանը պատերազմից հետո անընդհատ փորձում են ապակայունացնող գործընթացի մեջ ներքաշել: «Պատերազմի արդյունքը պարզ է։ Բայց ի՞նչ արեցին հետո, վարչապետին փորձեցին հեռացնել հանրահավաքներով և այլն, բայց այդ ամենը վերածվեց մարգինալ գործունեության։ Սփյուռքում էլ, բացի վնասից, ոչ մի հաջողություն չեղավ, վերջին փամփուշտներն են կրակում։ Հետո տեղի ունեցավ նախկին նախագահների հանդիպումը։ Հիմա սա հերթական ապակայունացման փորձն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ վտանգը մշտապես առկա է, դրա համար իշխանությունը պետք է աշխատի սահմանադրականության ու ժողովրդավարության շրջանակներում: «Պետք է կիրառվեն օրենքները։ Մենք Անկախության հռչակագիր ունենք, ո՞վ իրավունք ունի օտար պետության դրոշով այստեղ միտինգ անելու։ Սա իշխանության թուլության արդյունքն է»,- եզրափակեց նա։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանը դատապարտված է համագործակցել Վրաստանի, Ուկրաինայի, ռուսական պետության հետ: «Դա աշխարհագրորեն անհրաժեշտ պայման է։ Աշխարհագրությունը մեզ թելադրում է լինել գործընկեր այդ պետությունների հետ։ Բայց շեշտում եմ՝ գործընկեր։ Իսկ մենք, մեղմ ասած, գործընկեր չենք Վրաստանի ու Ուկրաինայի հետ։ Գործընկեր չենք նաև Ռուսաստանի հետ։ Եթե Վրաստանի ու Ուկրաինայի հետ մենք գործընկեր չենք, որովհետև չենք ճանաչում մեր շահերը, մեր իշխանությունը չի պաշտպանում մեր երկրի շահերը, ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանությունները մեզ չեն էլ հարցնում։ Ռուսաստանն ուղղակի իշխում է, Հայաստանին գործընկեր չի ճանաչում, այլ պարզապես որպես սնուցող միջավայր, անվտանգության գոտի, ֆորպոստ, թնդանոթի միս։ Գործընկերություն պետք է հաստատել, բայց այն, ինչ ես թվարկեցի՝ Հայաստանին միայն վնաս է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Արշակյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի կամ որևէ այլ պետության համար մանրադրամ լինելն անթույլատրելի է. «Բայց հիմա մեր հարաբերությունները հենց այդպիսին են»։

Խոսելով վերը նշված գործիչների նախաձեռնության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Նրանք պարարտացնում են թնդանոթի միսը, անվտանգության տարածքը։ Նրանք այդ երկրների շահերի ներկայացուցիչներն են։ Մի մասը քաղաքական իդիոտներ են։ Բաժանում եմ երկու մասի՝ կա՛մ վարձու, գումարով վաճառվողներ են, այսինքն՝ իրենց կարծիքը վաճառում են որոշակի գումարի դիմաց։ Ու կան նաև քաղաքական իդիոտներ, որոնք իրենց շահերը չեն ճանաչում»,- եզրափակեց Արշակյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում