Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հիմք չունեմ կասկածելու ռուսական կողմի խոստումներին, արցախահայերի անվտանգության պահպանումը բխում է հենց Ռուսաստանի շահերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:

– Պարոն Օհանջանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային խմբի գործունեության մասին։ Համաձայն թուրքական «Հյուրիեթի»՝ Աղդամի մոտակայքում գտնվող կենտրոնի ռուս և թուրք զինվորականները միասին դիտում են անօդաչու թռչող սարքերով տարածաշրջանից արված պատկերները և պաշտպանում հրադադարի ռեժիմը։ Ի՞նչ կարծիք ունեք այս կենտրոնի մասին, ի՞նչ վտանգներ է այն պարունակում արցախահայերի համար։

– Քանի որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գտնվում է Աղդամ քաղաքի մերձակայքում, իսկ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների  և քաղհասարակության ներկայացուցիչների մուտքն այնտեղ արգելված է, իսկ նրանք չեն շփվում մեր բնակչության հետ, ես դժվարանում եմ ինչ-որ  կարծիք հայտնել  իրենց գործունեության մասին: Մենք մտահոգված ենք, որ Թուրքիան, որն իր անօդաչու թռչող սարքերով և այլ մահացու զենքով փաստացի մասնակցեց մեր երկրի կործանմանը, այժմ այդպիսի անօդաչու թռչող սարքեր արձակելով մեր օդային տարածք՝ ոչ միայն վերահսկում է Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները, այլ նաև հոգեբանական հարձակում է իրականացնում Արցախի բնակչության վրա, որը դեռ չի վերականգնվել  թուրքական անօդաչու թռչող սարքերից բխող վախից: Դրանով Թուրքիան ցույց է տալիս իր անզիջում կամքը՝ Ղարաբաղում իր մշտական ​​ներկայության և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումների կայացման վրա ազդեցության  իմաստով։

– Դուք հանդիպել եք խաղաղապահ զորամիավորման ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ հանդիպումից։

– Ես հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ալեքսանդրովիչ Ժմուրինի  և ռուս խաղաղապահների հումանիտար կենտրոնի պետ, գնդապետ Իգոր Սիվակովի հետ։ Հանդիպման նպատակն էր մեր կազմակերպության և խաղաղապահների օրակարգերը  ներդաշնակեցնել  մեր բնակչության անվտանգության համատեքստում, նաև քննարկել ռուսական ռազմական կոնտինգենտի դերը ներքին ղարաբաղյան գործընթացներում,  հումանիտար հարցերի լուծումը՝ ներառյալ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների խնդիրը։ Հանդիպման ընթացքում ազնիվ և անկեղծ երկխոսության մթնոլորտի  արդյունքում մեզ վստահեցրին, որ ռուսական զորամիավորումը կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը և, իրենց ու մեր շահերից ելնելով, կապահովի խաղաղ կյանք Արցախում: Խաղաղապահների ռազմական հրամանատարությունը հավաստիացրեց, որ կփորձի ազատել բոլոր ռազմագերիներին և որոնումներ  կիրականացնի  անհետ կորած զինծառայողների, Արցախի քաղաքացիների հետ կապված։ Նաև վստահեցրին, որ չեն խառնվի Արցախի ներքաղաքական գործընթացներին: Ես դրական եմ գնահատում հանդիպումը և հիմք չունեմ կասկածելու ռուսական կողմի տված խոստումներին:

– Այսինքն՝ կա՞ վստահություն, որ ռուս խաղաղապահներն ամբողջությամբ կարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը։

– Դա կախված է բազմաթիվ գործոններից, հիմնականում արտաքին քաղաքականության և արտաքին այլ սպառնալիքներից: Բայց այն փաստը, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն Արցախի քաղաքացիների անվտանգության խնդրին՝ բխում է հենց Ռուսաստանի շահերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում