Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ: Այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ անասնաբույժները հետազոտում են վարակի ևս մեկ ենթադյալ օջախ Փոչհոն քաղաքի (Կյոնգիդոյի նահանգ) ֆերմայում, որտեղ 160 հազար հավ է պահվում:
Կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերի վերջից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է գրեթե 26 միլիոն թև ընտանի թռչուն: Հակիթի մանրածախ գները վերջին շաբաթում 43,8 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Նույն ժամանակամիջոցում հավի միսը թանկացել է 15 տոկոսով, իսկ բադինը՝ 35 տոկոսով: Գների կայունացման համար մինչև հունիսի 30-ն ընկած շրջանում կառավարությունը վերացրել է հավկիթի և թռնաբուծական արտադրանքի յոթ տեսակների ներմուծման սակագները։










































