Կոնգոյի Հանրապետության Հյուսիսային Կիվու նահանգում Էբոլա տենդի նոր դեպք է արձանագրվել , հաղորդում է Actualite.cd- ն:
Ըստ պորտալի, փետրվարի 1-ին Բուտեմբո քաղաքում մի կնոջ մոտ, որի ամուսինը նախկինում հիվանդ էր եղել Էբոլայով, հիվանդության բնորոշ ախտանիշներ են ի հայտ եկել: Երկու օր անց հիվանդը մահացել է:
Քաղաքում արդեն արձագանքման խումբ է աշխատում:








































