Microsoft կորպորացիայի հիմնադիր, մուլտիմիլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայից հետո մարդկությունը կարող է բախվել սպառնալիքների՝ կլիմայի փոփոխության և բիոահաբեկչության տեսքով։
«Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն է»,-ընդգծել է Գեյթսը։ Նրա խոսքով՝ ամեն տարի այդ գործոնի պատճառով մահացության մակարդակը կլինի շատ ավելի, քան հիմա պանդեմիայի պատճառով։
Գեյթսը երկրորդ սպառնալիք է համարում բիոահաբեկչությունը։
«Մեկը, ով ցանկանում է վնաս հասցնել, կարող է ստեղծել վիրուս, իսկ դա նշանակում է, որ դրան բախվելու հավանականությունը բարձր է՝ համեմատած բնական համաճարակների հետ, ինչպիսին հիմա է»,-ասել է նա։
2020 թվականի նոյեմբերին Գեյթսը հայտնել էր, որ նոր պանդեմիա կարող է սկսել 3 տարի անց։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ եթե մարդկության բախտը բերի, դա տեղի կունենա 20 տարի անց։








































