ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լիբիայի անցումային կառավարության ղեկավարի ընտրությունը բեկում է երկրում կարգավորման ճանապարհին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ինքը «հետևել է «Հինգ գումարած հինգ» ռազմական կոմիտեի հաջող բանակցություններին, ինչը հանգեցրել է «հրադադարի»:
Գուտերեշը նշել է, որ ներկայում պայմանավորվածություն կա զինադադարի մասին, կա «քաղաքական պայմանավորվածություն ընտրությունների անցկացման վերաբերյալ, կա անցումային կառավարություն»:
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, «այժմ սկզբունքորեն կարևոր է, որ բոլոր օտարերկրյա զինյալները լքեն Լիբիան»:










































