Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան

Մարգարիտա Սիմոնյանը պետական չինովնիկ է․ նա քիչ բանով է ասոցացվում հայ ժողովրդի հետ

Մարգարիտա Սիմոնյանը կրեմլամետ լրագրող ու քաղաքական գործիչ է, ով առաջ է տանում Կրեմլի քաղաքականությունը, սակայն ես չեմ կարծում, թե նրա ելույթներն ու հայտարարությունները կարող են հակահայկական երանգ ստանալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով Russia Today-ի ղեկավար Մարգարիտ Սիմոնյանի թվիթերյան գրառմանը, որտեղ նա կոչ էր անում ոստիկաններին կանգ չառնել ու ջարդել ցուցարարներին:

«Ռուսաստանում ապրում են տարբեր ազգության ներկայացուցիչներ և յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու սեփական կարծիքը: Ռուսաստանի հայերի մեծ մասը Պուտինի կողմնակից է և կա մի մաս, որն ընդդիմադիր հայացքներ ունի: Դա նորմալ է: Ավելին ասեմ, ես գիտեմ, որ արդեն ինտերնետում սկսել են ստորագրություն հավաքել, որ որոշ լրագրողներ, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը, նրա ամուսին Տիգրան Քեոսայանը, հրաժարական տան»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, երբ Մոսկվայի  կենտրոնում «Արմենիա» խանութի մոտ բողոքի ցույցեր էին եղել, խանութի սեփականատերը դատի էր տվել ցույցի կազմակերպիչներին, և դատարանը հարկադրել էր խանութի սեփականատիրոջը վճարել 300 թե 400 հազար ռուբլի. «Ես գիտեմ, որ այդ դեպքը սև տառերով է գրվել բողոքի շարժումների պատմության մեջ, և գրեթե ամեն շաբաթ դրա մասին գրվում էր՝ հիշատակելով Հայաստանի անունը: Մեծ հաշվով Մարգարիտա Սիմոնյանը  ռուս մտավորականության ներկայացուցիչ է, և շատերի համար նա քիչ բանով է ասոցացվում հայ ժողովրդի ու հայկական համայնքի հետ: Նա պետական չինովնիկ է: Ես չեմ կարծում, որ կլինեն հակահայկական ելույթներ նրա հայտարարությունների կապակցությամբ»,-ընդգծեց նա:

Արամ Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստանից Ռուսաստան սկսված հոսքին՝ նշելով. «Օդային ճանապարհները ժամանակավոր են բացվել, որոշ ժամանակ հետո նորից փակվելու են: Գիտեմ, որ այս ընթացքում շատ-շատերն են Հայաստանից գալիս Ռուսաստան: Տոմսերը մինչև 700-800 դոլարի է հասել: Հատկապես պատերազմից հետո շատերն ուզում են դուրս գալ Հայաստանից, քանի որ կարծում են, որ աշխատանք չկա: Պատերազմը մեծ հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը: Շատ տնտեսագետներ կանխատեսում են, որ ՀՀ-ում տնտեսական անկումը դեռ շարունակվելու է, պետական պարտքը հասնելու է 9 մլրդ դոլարի: Հայաստանի կառավարությունն ապրում է ինչ-որ երազանքներով, մինչդեռ պետք է իրականությանը նայել»:

Արամ Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանը մնում է այն հիմնական երկրներից մեկը, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանք գտնել, գումար վաստակել և պահել իրենց ընտանիքները. «Իսկ Ռուսաստանից հիմնականում Հայաստան մեկնում են մարդիկ, որոնք ցանկանում են այցելել իրենց հարազատներին: Ես ինքս էլ վաղուց չեմ եղել հայրենիքում և ուզում եմ մի քանի օրով գնալ: Կարող եմ ասել, որ դիսբալանսը հսկայական կլինի Հայաստանից մեկնողների և Հայաստան գնացողների միջև:

Մյուս կողմից՝ Հայաստանից Ռուսաստան մարդկանց հոսքը սկսել է օգտագործել ադրբեջանական քարոզչամեքենան: Շատ կայքեր ուրախությամբ նշում են, որ հայերը հեռանում են, շուտով Հայաստանն անապատ է դառնալու, որ մենք կվերցնենք Հայաստանը: Սա շատ վիրավորական է: Ես նաև ունեմ տեղեկություններ, որ կան հայեր, որոնք վաճառել են իրենց կովերը, որ օդանավի տոմս գնեն»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը նկատեց նաև, որ ադրբեջանական կողմը շատ ակտիվ է գործում ռուսսական մեդիա դաշտում, իսկ հայկական կողմը գրեթե ոչինչ չի անում. «Այստեղ շատ հաճախ հայտնվում են ադրբեջանամետ նյութեր, որոնք թյուրիմացության մեջ են գցում ռուս ընթերցողներին: Փաստացի, միակողմանի ձևով ադրբեջանական քարոզչությունը աշխատանքներ է տանում: Ամենավիրավորականն այն է, որ հայկական կողմից չկան դրան հակազդող քայլեր: Տպավորություն է, որ Հայաստանի կառույցները քնած են, դա իրենց չի վերաբերում: Սա մեզ շատ մտահոգում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում