ԱՄՆ նոր իշխանությունները նախատեսում են փախստականների ընդունման քվոտան այս տարի ավելացնել` հասցնելով 62,5 հազար մարդու, իսկ հաջորդ տարի՝ մինչև 125 հազարի: Սա մի քանի անգամ ավելին է, քան Դոնալդ Թրամփի կառավարման վերջին տարվա ընթացքում:
Այսպիսով, այս տարի Միացյալ Նահանգները պատրաստ է ընդունել 22 հազար փախստական Աֆրիկայից, 19 հազարը՝ Ասիայից, 4 հազարը՝ Եվրոպայից, ևս 12,5 հազարը աշխարհի ցանկացած տարածաշրջանից:
Ջոզեֆ Բայդենը ստիպված է բարձրացնել փախստականների ընդունման տեմպը այն բանից հետո, երբ իր նախորդը քվոտան իջեցրեց մինչև տարեկան 15 հազար մարդու:










































